Պետական հեղաշրջման փորձի օրը Էրդողանն ազգային տոն է հայտարարել

18:49     29 սեպտեմբերի, 2016

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի կանխման օրը հայտարարել է պետական տոն, հայտնում է lenta.ru-ն:

«Հուլիսի 15-ը կնշվի որպես Ժողովրդավարության հաղթանակի և հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի օր», - հայտարարել է էրդողանը: Նա նաև նշել է, որ Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը կարող է երկարացվել ևս 2 ամսով:


© armedia.am