Սննդամթերքի ոլորտում փոխադարձ սահմանափակումները չեղարկելու հարցը կքննարկվի ՌԴ Տնտեսական զարգացման նախարարության ղեկավար Ալեքսեյ Ուլյուկևայի և Թուրքիայի Էկոնոմիկայի նախարար Նիհատա Զեյբեկչի հանդիպմանը, որը կկայանա հոկտեմբերի սկզբին, հաղորդում է ria.ru-ն:
Հանդիպումը, մասնավորապես, տեղի կունենա հոկտեմբերի 8-9 Ստամբուլում:
«Մենք պատրաստ ենք այդ ուղղությամբ փոխհամաձայնության ձեռքբերման ճանապարհով շարժվել, մենք նույնպես Թուրքիայի հետ կապված հարցեր ունենք, այնտեղ շատ հարցեր կան»,- լրագրողներին սպասվելիք հանդիպման մասին տեղեկացնելիս ասել է ՌԴ Զարգացման փոխնախարար Ալեքսեյ Լիխաչևը:
Թուրքիայի նկատմամբ հատուկ գործողությունների համատեքստում ՌԴ, սույն թվականի հունվարի մեկին, արգելանք սահմանեց այդ երկրից ՌԴ ներմուծվող միրգ-բանջարեղենի նկատմամբ:
Օգոստոսին, Թուրքիայի նախագահի հետ հանդիպումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ փուլ առ փուլ կհանվեն թուրքական արտադրանքի նկատմամբ ռուսական արգելքները: