«Ինժեներական հրաշք»՝ կառուցված Ուրարտուի թագավորության օրոք
Թուրքիայում հնագետները քաղաքային ջրահեռացման հնագույն համակարգ են հայտնաբերել, որը ստեղծվել է դեռևս Ուրարտուի թագավորության օրոք:
Ինչպես հաղորդում է Tert.am-ը, վկայակոչելով ТАСС գործակալությունը, գիտնականներն ամբողջությամբ ուսումնասիրել են Վանի նահանգում գտնվող Չավուշթեփե ամրոցի մոտակայքում հայտնաբերված ստորգետնյա ջրահեռացման խողովակները, որոնք տեղակայվել էին դեռևս մի քանի դար առաջ:
Հնագետները նախապատմական քաղաքի վայրում, որտեղ ժամանակին խաղողի այգիներ, ցանկապատներ, ջրամբարներ և պալատներ են եղել, հայտնաբերել են կոյուղու 1 մետր տրամագծով ճյուղավորված համակարգ: Այն կազմված է եղել իրար միացված քարերով, որոնց միջոցով կոյուղաջրերն ուղղվել են ս մեծ խորությամբ փորված ստորգետնյա տարածք:
«Ուրարտու պետության բնակիչները մանրամասնորեն մտածել են, թե որտեղ և ինչ կառուցել,- հայտնել է գիտական խմբի ղեկավար, պրոֆեսոր Յուզյունջու Ռաֆետ Չավուշօղլուն:
Ուրարտուն կամ Վանի թագավորությունը որպես պետություն գոյություն է ունեցել մ.թ.ա. 9-6-րդ դարերում։ Թագավորության արքաների թողած արձանագրություններում երկիրը կոչվում է Բիայնիլի, երբեմն Նաիրի, իսկ ասորեստանյան աղբյուրներում այն հիշատակվում է որպես Ուրարտու: