Հայտնի մոդել Աննա Դեմիրխանյանը «Միսիս Եվրոպա 2016» գեղեցկության միջազգային մրցույթում կներկայացնի ոչ միայն Հայաստանն, այլ նաև Կովկասը: Մրցույթը տեղի կունենա Սոչիում հոկտեմբերի 1-5-ը:
Մոդելի խոսքով, իր համար անակնկալ է եղել, որ ներկայացնելու է ոչ միայն իր հայրենիքն, այլ նաև Կովկասը:
«Շատ հուզիչ է: Մի՞թե գնում եմ թագի հետևից: Պատկերացրեք, ինչ հիանալի է, որ ողջ Կովկասը ներկայացնում է հայուհի», — ասել է Աննան Sputnik Արմենիային տված հարցազրույցում: