Լրատվամիջոցների փոխանցմամբ, Հռոմի Ֆրանցիսկոս պապը հովվապետական այցով Ադրբեջան է ժամանել:
Սրբազան Քահանայապետի այցի առիթով Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանը զարդարվել է Ադրբեջանի և Սուրբ աթոռի դրոշներով:
Հռոմի պապին օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի վարչապետի առաջին տեղակալ Յաղուբ Էյուբովը, պաշտոնատար այլ անձինք: