Ամերիկյան հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, որ այս օրերին գտնվում է Փարիզում, դիմակավոր 2 անձանց կողմից ենթարկվել է զինված հարձակման:
«Քիմ Քարդաշյանի հյուրանոցային համարում նրա վրա հարձակվել են զինված անձինք: Նրանք եղել են դիմակներով և ոստիկանների պես հագնված»,- ասել է ներկայացուցիչը՝ հավելելով, Քարդաշյանը չի տուժել, սակայն խորապես ցնցված է։
Քարդաշյանի ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, միջադեպի ժամանակ Նյու Յորքում ելույթ ունենալիս է եղել։ Իմանալով տեղի ունեցածի մասին՝ նա շտապ լքել է բեմը՝ բացատրելով դա հանկարծակի առաջացած ընտանեկան հանգամանքներով։