Փարիզում զինված անձիք գողացել են ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի միլիոնավոր դոլարներ արժողությամբ զարդերը, հայտնում է Reuters գործակալությունն՝ ոստիկանության իր աղբյուրին հղումով:
Քարդաշյանը Փարիզ էր ժամանել մոր և քույրերի հետ Նորաձևության շաբաթին մասնակցելու համար: Հյուրանոցում Քարդաշյանը դիմակավոր 2 անձանց կողմից ենթարկվել է զինված հարձակման: