Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է, որ մուսուլմանների ներգաղթը Եվրոպա անթույլատրելի է մշակույթների անհամատեղելիության պատճառով, փոխանցում է The Financial Times-ը:
Երկրի նախագահն առաջարկել է արտաքսել ներգաղթյալներին անմարդաբնակ հունական կղզիներ կամ Հյուսիսային Աֆրիկայի չբնակեցված տարածքներ: Համապատասխան առաջարկով Զեմանը հանդես է եկել հունական Հռոդոս կղզում անցկացված «Քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի ընթացքում:
Զեմանն առաջարկել է ներել Հունաստանի արտաքին պարտքի մի մասը, եթե նա իր վրա վերցնի ներգաղթյալներին տեղակայելու ծախսերը: