Նավթի համաշխարհային գները կրկին աճ են գրանցել:
Մասնավորապես, երեկ ավարտված առևտրային տվյալներով, Brent տեսակի նավթի գինն այսօրվա դրությամբ անցնում է 50 դոլարի շեմը: Տվյալները՝ The ICE Futures Europe-ի, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
Ավելի ճշգրիտ, Brent-ի գինը կազմում է 50.07 դոլար/բարել, WTI տեսակինը՝ 48 դոլար/բարել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին Ալժիրում կայացավ ՕՊԵԿ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը, որի ընթացքում ձեռք է բերվել համաձայնություն՝ նոյեմբերից նավթի արդյունահանման ծավալները սառեցնել օրական 32.5-33 մլն բարելի սահմաններում: