«Թալիբան»-ի գրոհայիններն Աֆղանստանի հյուսիսում լայնածավալ հարձակում են սկսել Քունդուզ քաղաքի վրա, տեղեկացնում է Reuters-ը: Նշվում է, որ զինյալները կառավարական ուժերի դիրքերը գրոհել են չորս ուղղությամբ և մտել են քաղաք:
Մեկ տարի առաջ սեպտեմբերի 28-ին ահաբեկիչները նույնպես գրոհել Էին Քունդուզի վրա: Սակայն հոկտեմբերի 1-ին կառավարական ուժերին հաջողվել Էր քաղաքը վերադարձնել իրենց հսկողության ներքո: