Հայ երկու շախմատիստներ՝ Հայկ Մարտիրոսյանը (մինչև 16 տարեկանների տարիքային կարգ) և Մանուել Պետրոսյանը (մինչև 18 տարեկան), դարձել են երկուշաբթի Խանտի Մանսիյսկում ավարտված շախմատի աշխարհի պատանեկան առաջնության հաղթողներ։
Արցախցի Մանուել Պետրոսյանը Եվրոպա 2016–ի գործող չեմպիոն է, իսկ Մարտիրոսյանը նույն առաջնությունում զբաղեցրեց հինգերորդ տեղը։
Նշենք, որ սեպտեմբերի 21-ից հոկտեմբերի 3-ը տեղի ունեցած մրցաշարին մասնակցել են 61 երկիր ներկայացնող 412 շախմատիստներ: