Լեհաստանի խոշոր քաղաքներում կանանց զանգվածային բողոքի ակցիաներ են կայացել ընդդեմ հղիության արհեստական ընդհատումն արգելող օրենքի ընդունման, հայտնում է Լեհաստանի ռադիոն:
Ակցիաները ստացել են «Սև բողոք» անվանումը, քանի որ դրա մասնակիցները կազմակերպիչների հորդորով ամբողջությամբ սև են հագել: Բացի այդ, օգտվելով սեփական հայցեղությամբ մեկօրյա արձակուրդի իրավունքից՝ կանայք աշխատանքի չեն ներկայացել:
Լեհաստանում բողոքի ակցիաները սկսվել են երկու շաբաթ առաջ, երբ Լեհաստանի Սեյմը հղիության արհեստական ընդհատումն ամբողջությամբ արգելող օրենք ընդունեց: