Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը երկրում տիրող գործազրկության մակարդակի մասին նոր տեղեկություն է հրապարակել: Ըստ պետական վիճակագրի, ցուցանիշն աճել է 0.2%-ով: Եթե սույն թվականի առաջին կիսամյակում այն կազմում է 18.2 %, ապա այժմ ցուցանիշը հասնում է 18.4%-ի: Նշենք, որ չնայած գրանցված աճին, ցուցանիշը պակաս է 2015-ի թվերից. 2015թ.-ին այն կազմել է 19.6%:
Հայաստանի տնտեսապես ակտիվ բնակչության թիվը երկրորդ եռամսյակում նախորդի համեմատ ավելացել է 0,67%՝ կազմելով 1.231 մլն մարդ: Ընդ որում զբաղված են մոտ 1 մլն մարդ, իսկ գործազուրկ՝ 226.6 հազարը:
ՀՀ-ի աշխատանքային ռեսուրսը ևս կրճատվել է 2.3%-ով՝ կազմելով 2.019 մլն մարդ: