ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակն ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը համագործակցության հուշագիր ստորագրեցին, որով երկու հաստատությունները կմիավորեն իրենց ջանքերը՝ լավագույնս արձագանքելու ՀՀ-ում երեխայի իրավունքների ոտնահարման դեպքերին:
«ՄԻՊ աշխատակազմում դեռ 2016 թվականի հունիս ամսից ստեղծվել է երեխայի իրավունքների պաշտպանության բաժին, որի խնդիրներից է մոնիթորինգի ենթարկել երեխաների իրավունքների պաշտպանության հետ կապված իրավիճակը Հայաստանում, վերլուծել օրենսդրությունը», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: