Ուրուգվայի պետական համալսարանում հայագիտական ամբիոն կբացվի: Ինչպես տեղեկանում ենք ԵՊՀ պաշտոնական կայքից, Մայր բուհը և Ուրուգվայի համալսարանը համագործակցության պայմանագիր են կնքել: Ուրուգվայի համալսարանի ռեկտոր, հայազգի պրոֆեսոր Ռոբերտո Մարկարյանի խոսքով` վերջերս հայ-ուրուգվայական հարաբերությունները բավականին ակտիվացել են, ինչը շատ ողջունելի է:
«Շատ տպավորված եմ Հայաստանի հանրակրթական դպրոցներում շախմատի դասավանդման մեթոդներից և ցանկանում եմ դրանք կիրառել նաև Ուրուգվայում»,-հավելեց նա:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն էլ Ռոբերտո Մարկարյանին հակիրճ ներկայացրել է ԵՊՀ հիմնադրման պատմությունը, անդրադարձել գիտակրթական գործունեությանը, միջազգային համագործակցությանը, ինչպես նաև զարգացման հեռանկարներին: