Եվրախորհրդարանը վավերացրել է կլիմայի փոփոխությունը նվազեցնելու մասին Փարիզյան համաձայնագիրը, որն աշխարհի առաջին պարտադիր գլոբալ կլիմայական համաձայնագիրն է:
Փաստաթուղթը ստորագրել է ՄԱԿ-ի անդամ 175 պետություն, այդ թվում` Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Չինաստանն ու Ռուսաստանը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի խոսքերով` համաձայնագիրը ստորագրած երկրների ռեկորդային քանակը միջազգային հանրությանն ուղղված հզոր հաղորդագրություն է այն մասին, որ եկել է հանուն մարդկության գործելու ժամանակը: