ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը Անվտանգության խորհրդին կոչ է արել սահմանափակել իր մշտական անդամների վետոյի իրավունքը:
Նրա կարծիքով՝ վետոյի իրավունքի սահմանափակումը պետք է վերաբերի ռազմական, մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանությունների վերաբերյալ քննարկումներին:
Մասնավորապես ալ-Հուսեյնն անընդունելի է համարել Հալեպի շուրջ ստեղծված իրավիճակը, երբ Ասադի ռեժիմին աջակցող ՄԱԿ-ի ԱԽ միակ երկրի՝ Ռուսաստանի պատճառով, չի հաջողվում սիրիական այդ քաղաքում իրավիճակի կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկել: