Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում հաստատել են Սիրիայում հակաօդային պաշտպանության С-300 զենիթահրթիռային համակարգ տեղակայելու մասին տեղեկությունները, հայտնում է ՌԻԱՆովոստին:
ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովի խոսքով` համակարգի խնդիրն է ապահովել Տարտուսի ռազմածովային բազայի և ափամերձ գոտում գտնվող ռուսական նավատորմի անվտանգությունը հնարավոր օդային սպառնալիքներից: Կոնաշենկովն ավելացրել է, որ C-300-ը բացառապես պաշտպանական համակարգ է և որևէ մեկին որևէ սպառնալիք չի ներկայացնում:
Նշենք, որ այս համակարգի Սիրիայում հայտնվելը մեծ աղմուկ է բարձրացրել Արևմուտքում, քանի որ վերջինիս հնարավորությունները թույլ են տալիս որսալ ԱՄՆ-ի ինքնաթիռները և հրթիռները: