Հայտնի հայ մոդել Աննա Դեմիրխանյանը դարձել է «Միսսիս Եվրոպա-2016» գեղեցկության մրցույթի առաջին վիցե-միսսիսը, հայտնում է Новости-Армения-ն:
«Ձեզ բերում եմ տիտղոսը և թագը», - գրել է նա ֆեյսֆուքյան իր էջում:
«Միսսիս եվրոպա-2016» գեղեցկության միջազգային մրցույթում, որը տեղի է ունեցել Սոչիում հոկտեմբերի 1-5-ը, Աննա Դեմիրխանյանը ներկայացրել է ոչ միայն Հայաստանը, այլև ողջ Կովկասը: