Հայաստանից Սիրիա հումանիտար օգնությամբ 2-րդ ինքնաթիռը վայրէջք կատարեց Հմեյնիմ ավիաբազայում: Ինքնաթիռը դիմավորել է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը, հայտնում է ՀՀ ԱԳՆ թվիթերյան էջը:
Հայաստանի Հանրապետության մարդասիրական օգնության բեռների վրա մակագրված է «Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից՝ Սիրիայի եղբայրական ժողովրդին»:
Հիշեցնենք, որ Հայաստանից մարդասիրական օգնություն տեղափոխող առաջին ինքնաթիռը ժամանել էր Սիրիա ժամանել հոկտեմբերի 3-ին։ Օգնությունը բաժանվելու ոչ միայն տեղի հայերին, այլ բոլոր կարիքավորներին: