Եվրախորհրդարանի քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին գործերի հարցերով հանձնաժողովը սեպտեմբերի 5-ին ձայների մեծամասնությամբ կողմ է արտահայտվել Եվրամիության կողմից Վրաստանին առանց վիզայի ռեժիմի տրամադրմանը, հայտնում է РИА Новости-ն:
«2016 թվականի հոկտեմբերի 5-ին մշտական ներկայացուցիչների հանձնաժողովը Խորհրդի անունից համաձայնեցրել է Վրաստանի համար վիզային ազատականացման հարցով բանակցային դիրքորոշումը: Այն հաստատել է Վրաստան ԵՄ-ի քաղաքացիների անայցագրային այցելությունների և կես տարվա ընթացքում 90 օր ժամկետով ԵՄ երկրի քաղաքացիների առանց վիզայի այցելությունների մասին հանձնաժողովի առաջարկը: Խորհուրդը կարծում է, որ Վրաստանի համար վիզային ազատականացման ուժի մեջ մտնելը պետք է տեղի ունենա «դադարեցման մեխանիզմի» ուժի մեջ մտնելու հետ միաժամանակ»,- հայտնել է ԵՄ խորհուրդը:
Այժմ ԵՄ խորհրդի ներկայացրած մանդատի հիման վրա ԵՄ-ում նախագահող Սլովակիան կսկսի Եվրախորհրդարանի հետ բանակցությունները՝ վերջնական համաձայնության հասնելու համար: