Գերմանական Բունդեսթագի փոխխոսնակ Յոհանես Զինգհամերի գլխավորած պատվիրակությունը ծաղկեպսակ է դրել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։
Արարողությանը ներկա է գտնվել գերմանացի հոգևորական, որն Անմար կրակի մոտ աղոթել է անմեղ զոհերի հոգիների համար։ Գերմանական Բունդեսթագը հունիսի 2-ին օրինագիծ է ընդունել Հայոց ցեղասպանության դատապարտման մասին։
Այնուհետև տեղի է ունեցել Զինգհամերի հանդիպումը Հայաստանի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ, որի ընթացքում նա ընդգծել է անցյալի պատմական իրողությունները պատշաճ կերպով կոչելու և դրանց գնահատական տալու անհրաժեշտությունը։