Պաղեստինը կվերսկսի ՄԱԿ-ի անդամների հետ խորհրդակցությունները կազմակերպության լիիրավ անդամություն ստանալու համար, ինչպես նաև կրկին կփորձի հասնել բանաձևի ընդունմանը՝ ուղղված Իսրայելի կողմից բռնազավթումը դադարեցնելուն: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Պաղեստինի մշտական դիտորդ Ռիյադ Մանսուրը, փոխանցում է TACC-ը:
Մանսուրի խոսքով` պաղեստինյան պատվիրակությունը պատրաստվում է այդ հարցը քննարկել Եգիպտոսի պատվիրակության հետ, որը ներկայացնում է արաբական պետությունների Լիգայի անվտանգության խորհուրդը, ինչպես նաև ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի հետ, որը ԱԽ նախագահն է հոկտեմբերին:
«Բացի դրանից՝ մենք խորհրդակցություններ կանցկացնենք Անվտանգության խորհրդի անդամների հետ, որպեսզի վերադառնան մեզ ՄԱԿ ընդունելու հարցին: Այդ երկուսի վերաբերյալ մենք հրահանգներ ունենք Պաղեստինի առաջնորդներից»,- եզրակացրել է նա:
Պաղեստինի պետությունը պաշտոնապես ճանաչվել է 135 երկրների կողմից, այդ թվում՝ Ռուսաստանի, և մտնում է Արաբական պետությունների Լիգայի մեջ: