Նավթի համաշխարհային գները շարունակvում են տատանվել տարեկան ռեկորդային շեմում:
Այսօր՝ հոկտեմբերի վեցին, նավթի գներն անկում ապրեցին այն կտրուկ աճից հետո, որը գրանցվել է երեկ ԱՄՆ Էներգետիկայի նախարարության տարածած հայտարարության հիման վրա, համաձայն որի, այդ երկրի նավթային հումքի պաշարները կրճատվել են:
Այսպես, առավոտվա դրությամբ Brent տեսակի նավթի գինը կազմել է 51,52 դոլար/բարել, իսկ WTI տեսակի նավթի գինը՝ 49,49 դոլար/բարել: