Հաիթիի տարածքում մոլեգնող «Մեթյու» ուժգին փոթորկի հետևանքով զոհերի թիվը կտրուկ ավելացել է՝ հասնելով 339-ի, հայտնում են տեղական իշխանությունները:
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, բնական տարերքի արագությունը հասնում է ժամում 210 կիլոմետրի: Նշվում է, որ փոթորկին տրվել է հզորության 4-րդ աստիճան:
Աղբյուրը մանրամասնում է, որ ավերիչ փոթորիկը շարժվում է Միացյալ Նահանգների ուղղությամբ: Առաջին նահանգը, որ «գրոհելու» է «Մեթյուն», Ֆլորիդան է: Նահանգի խոշորագույն քաղաքի՝ Ջեքսոնվիլի քաղաքապետը կոչ է արել բնակչությանը տարհանվել: