Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել Կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված համակարգի ստեղծման մասին Ռուսաստանի և Հայաստանի միջև ստորագրված համաձայնագիրը: Այս մասին տեղեկատվությունը զետեղված է Պետդումայի տվյալների էլեկտրոնային բազայում:
Ռուսաստանի և Հայաստանի միջև համաձայնագիրն ստորագրվել է 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում: Հայաստանի խորհրդարանը այս համաձայնագիրը վավերացրել է 2016 թվականի հունիսի վերջին: