Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը առանձնահատուկ կարևոր է համարել Եվրամիության անդամ երկրների կողմից ստանձնած՝ փախստականներին ընդունելու պարտավորության կատարումը: Նման հայտարարությամբ Յունկերը հանդես է եկել Ժակ Դելորի անվան ինստիտուտում ունեցած դասախոսության ժամանակ, փոխանցում է utro.ru:
Նրա խոսքերով անդամների ստանձնած պարտավորությունների չկատարումը՝ փախստականներին ընդունելու մասով կդառնա Եվրամիության վերջի սկիզբը: