ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 10-ին Ստամբուլում կմասնակցի 23-րդ Համաշխարհային էներգետիկ կոնգրեսին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ռուսաստանի նախագահը նաև բանակցություններ կվարի Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: «Կկայանա ռուս-թուրքական հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերի քննարկում, ծրագրվում է երկկողմ փաստաթղթերի ստորագրում»,-հայտնել են Կրեմլում:
Հաղորդվում է, որ ֆորումի շրջանակներում Պուտինը կհանդիպի նաև այլ պետություների ղեկավարների հետ: