ՀՀ-ում ԵՄ պատվիրակության խորհդական, քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրկ Լորենցի տեղեկացմամբ, ԵՄ ուսումնասիրում է ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ դիտորդական կազմակերպությունների զեկույցները, հաղորդում է panarmenian.net-ը:
«Հայաստանի հետ գործողությունների ծրագրի հաջորդ փուլը պետք է հաստատվի 2017-ի կեսերի։ Բայց մինչ այդ Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են, դրա անցկացման որակը չափազանց կարևոր է լինելու Հայաստանի հետ համագործակցության առումով»,- ասում է Լորենցը, գրում է Ա1+-ը։
Նրա խոսքով, «ԵՄ- ԵԽ» ծրագրային համագործակցությամբ Հայաստանին տրամադրվող գումարները կախված են նաև ընտրությունների որակից։
«Առանձին դեպքերի քննությունը Հայաստանի իշխանությունների գործն է, չենք կարող դրանց վերաբերյալ մեկնաբանություն անել։ Մի բան հստակ է՝ պետք է պահպանվի արդար դատաքննության իրավունքը և նախնական կալանքն էլ համահունչ լինի»,- նշում է Լորենցը։