Հաիթիում «Մեթյու» սաստիկ փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 877-ի, հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ բնական տարերքի պատճառով տասնյակ հազարավոր մարդիկ անօթևան են դարձել:
Հայտնի է, որ այժմ փոթորիկը շարժվում է դեպի Միացյալ Նահանգներ, ինչի պատճառով բնակչությունը տարհանվում է Ֆլորիդա, Ջորջիա, Հյուսիսային և Հարավային Կարոլինա նահանգներում: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կոչ է արել ամերիկացիներին հետևել իշխանությունների ցուցումներին ու հաստատվել անվտանգ վայրերում: