Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսն իր Խաղաղության Նոբելյան մրցանակի ողջ դրամական մասը կփոխանցի երկրի քաղաքացիական հակամարտության զոհերի ընտանիքներին, հայտնում է BBC-ն։
«Խաղաղության Նոբելը պատկանում է կոլումբացիներին, հատկապես նրանց, ովքեր տուժել են պատերազմից։ Մենք իմ ընտանիքի հետ որոշել ենք փոխանցել գումարները զոհերին»,- գրել է պետության ղեկավարը թվիթերյան իր էջում։
Նոբելյան մրցանակի դրամական արժեքը այս տարի կազմում է 8 մլն շվեդական կրոն (մոտ 975 հազար դոլար)։