Գյումրիի քաղաքապետարանում հոկտեմբերի 10-ին գումարվեց քաղաքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, որի ժամանակ կայացած փակ քվերակության արդյունքում քաղաքապետ վերընտրվեց Սամվել Բալասանյանը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, անդրանիկ նիստին ավագանու 33 անդամներից ներկա էին 17-ը` բոլորը «Բալասանյան դաշինքից»: Ավագանու անդամության շեմը հաղթահարած մյուս երեք կուսակցությունների ներկայացուցիչները` Բարգավաճ Հայաստան, Հայկական վերածնունդ և ԳԱԼԱ, ներկա չէին նիստին` ի նշան բողոքի:
Այդուհանդերձ, ավագանու 17 անդամների մասնակցությունը բավարար է քվորում ապահովելու համար, և նիստը համարվեց կայացած: Նորընտիր քաղաքապետին հանձնվեց քաղաքի խորհրդանշական բանալին և Գյումրիի զինանշանը պատկերող լանջաշղթան, ապա տեղի ունեցավ երդﬓակալության արարողությունը: