Չնայած որ ամբողջ երկրի մասշտաբով ընտրությունները դեռևս չեն ավարտվել (շատ մեծամասնական շրջաններում քվեարկության երկրորդ փուլի անցկացման անհրաժեշտություն կա), Իններորդ համագումարի Խորհրդարանի հայ պատգամավորների հարցն արդեն պարզ է, գրում է Panarmenian.net-ը:
2016-2020 թվականների Վրաստանի Խորհրդարանում կաշխատեն ազգությամբ հայ 3 պատգամավոր: Երեքն էլ ներկայացնում են «Վրացական երազանք» կուսակցությունը՝ Հենզել Մկոյանը, Սամվել Մանուկյանը և Ռուսլան Պողոսյանը:
Հայաբնակ Ջավախքում ընտրողների ակտիվությունը կազմել է 50.45%։