Հարավկորեական Samsung Electronics Co. ընկերությունը դադարեցրել է նշված մոդելի արտադրությունը: Վերջին շրջանում ԶԼՄ-ների մեջ տարածվել էին լուրեր այն մասին, որ այդ հեռախոսների մարտկոցները վառվում են, հաղորդում է utro.ru-ն:
Սույն թվականի օգոստոսի 19-ից մեկնարկած վաճառքներին անմիջապես հաջորդեցին սպառողների բողոքներն ու հեռախոսների հետ կանչը: Samsung Electronics-ը հետ է կանչել ավելի քան 2,5 մլն վաճառված հեռախոս՝ փոխարինելով դրանք նորերով:
Հոկտեմբերի մեկից Galaxy Note 7-ի վաճառքները վերականգվել են, սակայն նույն սպառողներն, ովքեր արդեն իսկ մեկ անգամ փոխհատուցվել են նոր հեռախոսներով, կրկին դժգոհություններ են հայտնում, որ հեռախոսների մարտկոցները խոսակցության ընթացքում վառվում են, և որ հեռախոսները շատ կարճ են լիցք պահում: