«Թուրքական հոսք» գազամուղի ծրագիրը Եվրոպային օգուտ կբերի և չպետք է վերջինիս համար անհանգստության առիթ հանդիսանա, Sputnik գործակալությանը տված հարցազրույցում ասել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը, հաղորդում է gazeta.ru-ն:
««Թուրքական հոսք» ծրագրի կարևորությունը կայանում է հետևյալում. այն ուղղված է տարածաշրջանում էներգետիկ ապահվությանն ու այդ գործընթացում այն երկրների աջակցությանը,որոնք հարևան են մեր տարածաշրջանին: Չկա այնպիսի պահ, որը կարող է եվրոպացիների համար անհանգստության առիթ հանդիսանալ»,- մասնավորապես նշել է Թուրքիայի վարչապետը: