Ստրասբուրգում հոկտեմբերի 10-ին մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը, որի այսօրվա լիագումար նիստը վարելու է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը: Ի դեպ, սա առաջին անգամ է, որ հայկական պատվիրակության ղեկավարը նախագահելու է Վեհաժողովի աշխատանքները: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից:
ԵԽԽՎ-ի հոկտեմբերի 11-ի լիագումար նիստում նախատեսվում է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի ելույթը, որին կհետևի հարց ու պատասխանը:
Նիստի օրակարգում ընդգրկված է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հարցը, ինչպես նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) գործունեությանն առնչվող բանավեճ-քննարկում: