Մեծ Բրիտանիայի Ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ Եվրամիության կազմից երկրի դուրս գալու պարագայում «խիստ սցենարով» բրիտանական տնտեսությունը տարեկան 66 մլրդ ֆունտ (81 մլրդ դոլար) կկորցնի: Կորուստն, ըստ նախարարության կլինի, կրճատվող հարկային մուտքերի հաշվին, հաղորդում է utro.ru-ն:
Այս մասին ասված է Ֆիննախի կողմից բրիտանական կառավարության համար կազմված փաստաթղթում, որին ծանոթ է «Թայմս» ամսագիրը:
«Խիստ սցենարը» ենթադրում է, որ Բրիտանիային Բրյուսելի հետ բանակցությունների արդյունքում չի պահպանի համաեվրոպական համակարգին հասանելիություն՝ դառնալով Առևտրի համաշխարհային կազմակերպության լիարժեք ինքնուրույն անդամ: Այդ պարագայում առևտրային բոլոր սակագները կվերանայվեն:
Արդյունքում ազգային ՀՆԱ կարող է ընկնել 9,5%-ով, իսկ առևտրի և ՕՈՒՆ- երի (օտարերկրյա ուղղակի ներդրումներ) ծավալները կարող են կրճատվել 20%-ով 15 տարիների ընթացքում: