Սույն թվականի հունվար- օգոստոս ամիսների Հայաստան նորմուծվել է 87.99 մլն ԱՄՆ դոլար թուրքական արտադրության ապրանք, հաղորդում է Ազգային վիճակագրական ծառայությունը:
ՀՀ պետական վիճակագրի տվյալների համաձայն՝ հաշվետու ութ ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկիր թուրքական ծագման արտադրանքի ներմուծումն աճել է 3%-ով:
Այս ցուցանիշով Թուրքիան ներմուծման ոլորտում մեր երկրի հիմնական գործընկեր երկրների շարքում 5-րդն է՝ Ռուսաստանից, Չինաստանից, Գերմանիայից և Իրանից հետո:
Նշենք նաև, որ հունվար-օգոստոս ամիսների արդյունքներով մեր երկրի ներմուծման կառուցվածքում Ռուսաստանի մասնաբաժինը կազմել է 29.2%, Չինաստանինը՝ 10.6%, Գերմանիայինը՝ 5.8%, Իրանինը՝ 5,5%:
Մեր երկրի ներմուծման կառուցվածքում, ըստ ապրանքի ծագման, Թուրքիայի մասնաբաժինը կազմել է 4.4%: