Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է հաջորդ շաբաթ Փարիզ մեկնել՝ մերժելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին միայն Սիրիայի հարցով բանակցությունների համար հանդիպելու առաջարկը: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր ֆրանսիական աղբյուրին:
Ի սկզբանե, ենթադրվում էր, որ Պուտինն Օլանդի հետ, բացի Սիրիայից, կքննարկի նաև Ուկրաինայի արևելքում տիրող վիճակը։ Բացի Օլանդի հետ հանդիպումից՝ Պուտինը պլանավորում էր մասնակցել նոր ուղղափառ տաճարի բացմանը Փարիզում, ինչպես նաև այցելելու էր ռուսական արվեստի ցուցադրությանը։
Սակայն, Օլանդն ավելի վաղ դատապարտել էր Ռուսաստանի գործողությունները Սիրիայում և հայտարարել է, որ իրեն հարց է տալիս՝ արդյո՞ք պետք է հանդիպի Պուտինին հոկտեմբերի 19-ին Փարիզ նրա այցի ժամանակ: