Հոկտեմբերի 11-ին տեղի է ունեցել ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի նիստ` ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ, հայտնում է Արմենպրեսը:
Նիստի օրակարգում ընդգրկված են եղել երկու հիմնական հարցեր` Վերահսկիչ պալատի 2017 թվականի տարեկան ծրագրի նախնական քննարկում և «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերլուծություն:
Նիստի մասնակիցները քննարկել են Վերահսկիչ պալատի տարեկան ծրագրում ընդգրկվելիք վերահսկողության թեմաների առնչությամբ ներկայացված կարծիքները, դրանց հիմնավորումները: Քննարկման արդյունքում որոշում է ընդունվել որոշակի փոփոխությունների ենթարկել տարեկան ծրագրում ընդգրկված վերահսկողության թեմաների ձևակերպումները:
Նիստի ավարտին Վերահսկիչ պալատի նախագահը քննարկված հարցերի վերաբերյալ տվել է մի շարք հանձնարարականներ: