Գերմանիայի կանցլերի պաշտոնի թեկնածուների շարքում գերմանացիները նախապատվությունը տալիս են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ու Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցին:
Ինչպես վկայում են հարցման արդյունքները, որն անցկացրել է Forsa հետազոտական ինստիտուտը, կանցլերի ուղիղ ընտրությունների դեպքում Մերկելի օգտին կքվեարկեր պատասխանողների 45 տոկոսը, Շուլցի օգտին՝ 29 տոկոսը։ Գործող փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը կարող է դեռևս ակնկալել միայն 18 տոկոսի աջակցությունը, գրում է РИА Новости-ն։
Գերմանիայում կանցլերին ընտրում են ոչ թե ուղղակի քվեարկությամբ, այլ խորհրդարանական ընտրությունների արդյունքում, թեկնածությունն առաջարկում են հաղթող կուսակցությունները: