Գերմանիայի խոշորագույն Deutsche Bank բանկը ԱՄՆ-ին կվճարի 9.5 միլիոն դոլար տուգանք`պարտադրված ամերիկյան իշխանությունների կողմից իրենց վերլուծաբանների ոչ հրապարակային տեղեկատվության բացահայտման համար: Այդ մասին հայտնում է գերամանական Deutsche Welle պարբերականը՝ SEC արժեթղթերի շուկայի ամերիկյան կարգավորիչին հղումով:
Ամերիկյան իշխանությունները Deutsche Bank-ից նաև պահանջում են վճարել 14 միլիարդ դոլար որպես փոխհատուցում` կապված հիփոթեքների հետ կասկածելի գործողությունների հետ, որը ԱՄՆ իշխանությունների կարծիքով հանգեցրել է երկրի անշարժ գույքի շուկայի փլուզմանը 2008 թվականին: