Սադամ Հուսեյնի կառավարման տարիներին Նյու Յորքում ՄԱԿ-ին առընթեր Իրաքի մշտական ներկայացուցչության շենքի նկուղում գաղտնի սենյակ է եղել հարցաքննությունների ու կտտանքների համար: Այս մասին հայտնել է New York Post թերթը վկայակոչելով պաշտոնատար անձնաց տեղեկությունները, որոնք խոսել են անանունության պայմանով:
Խոսքը Մանհեթենի 79-րդ փողոցի 14 համարի 5-հարկանի շենքի մասին է, որը գտնվում է Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Մայքլ Բլումբերգի տան դիմաց: Խուցը գլխավորապես օգտագործվում էր ԱՄՆ-ում ապրող իրաքցիներին մարմնական պատիժների ենթարկելու համար: Նրանց այդ կերպ հարկադրում էին իրենց ազգականներին ստիպել՝ վերադառնալ հայրենիք և համագործակցել Բաղդադի իշխանությունների հետ:
Հրատարակության աղբյուրները նշում են, որ Սադամ Հուսեյնի օրոք նմանօրինակ գաղտնի բաժիններ են եղել ամբողջ աշխարհում Իրաքի բազմաթիվ դիվանագիտական ներկայացուցչություններում, ներառյալ Արևելյան Եվրոպայի երկրները և արաբական պետությունները: