2016 թվականին գրականության ոլորտում նոբելյան մրցանակը շնորհել են ամերիկացի երաժիշտ և հեղինակ-կատարող Բոբ Դիլանին «ամերիկյան երգի ավանդույթի շրջանակներում նոր պոետիկ արտահայտչականության ստեղծման համար»: Այդ մասին հայտարարել է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան:
Գրականության մրցանակը դարձել է այս տարի հանձնվող Նոբելյան վերջին մրցանակը: Նախքան այդ՝ հայտարարվել էին բժշկության և ֆիզիոլոգիայի, քիմիայի, ֆիզիկայի և խաղաղության բնագավառներում հաղթողների անունները:
Այս տարի յուրաքանչյուր Նոբելյան մրցանակի գումարային չափը կազմում է 8 մլն շվեդական կրոն(932 հազար դոլար):