Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացվել է ՌԴ տարածքում Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիների նախնական ցուցակը, որոնք բուժօգնություն են ստանում Վլադիկավկազի 3 հիվանդանոցներում, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ուղևորատար ավտոբուսը Հյուսիսային Օսիայում մայրուղու վրա բախվել է բեռնատարին. վթարի հետևանքով կա 5 զոհ, 27 վիրավորներից 4-ը երեխաներ են։