Բեսլանի մոտ ճանապարհատրանսպորտային պատահարից տուժածներին Երևան տեղափոխելու համար ավտոտրանսպորտ կհատկացվի: Այս մասին հայտարարել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի վարչության պետ Ալեքսանդր Խորուժին, փոխանցում է TACC-ը։
Հոկտեմբերի 14-ին՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 04:30-ի սահմաններում, Հյուսիսային Օսեթիայիում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա, վթարի է ենթարկվել ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող Մոսկվա-Երևան ավտոբուսը: Նախնական տվյալներով` վթարի հետևանքով կա 5 զոհ, 27 վիրավոր: