Լոնդոնյան և Նյույորքյան բորսաների էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները շարունակում են աճել, հաղորդում է gazeta.ru-ն:
Այսպես, WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինն ավելացել է 0,73%-ով՝ հասնելով 50,81 դոլար/բարելի:
Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինն ավելացել է 0,31%,-ով՝ հասնելով 52,19 դոլար/բարելի: