Հյուսիսային Օսիայում վթարի ենթարկված Մոսկվա-Երևան ավտոբուսի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը: Այդ մասին հայտնում է Հյուսիսային Օսիայի ՆԳՆ-ում:
«Նախնական տվյալներով՝ ուղևորատար ավտոբուսի վարորդը կորցրել է ղեկի կառավարումն ու բախվել է ճամփեզրին կանգնած ավտոքարշակին»,- ասված է հաղորդագրությունում: ՆԳՆ-ում հաստատել են, որ հարուցվել է քրեական գործ՝ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, ստեղծվել է քննչական խումբ:
Հոկտեմբերի 14-ին՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 04:30-ի սահմաններում, Հյուսիսային Օսեթիայիում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա, վթարի է ենթարկվել ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող Մոսկվա-Երևան ավտոբուսը: Նախնական տվյալներով` վթարի հետևանքով կա 5 զոհ, 27 վիրավոր: