Նախագահն այցելել է սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայՏեք-2016» միջազգային ցուցահանդես (Լուսանկարներ)

13:03     15 հոկտեմբերի, 2016

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայՏեք-2016» առաջին միջազգային ցուցահանդես: Այն անցկացվում է հոկտեմբերի 13-15-ը, «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում: 

Ցուցահանդեսը կազմակերպվել է ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի որոշման հիման վրա և նպատակ ունի ներկայացնել սպառազինության և ռազմական տեխնիկայի արտադրության ոլորտում առկա ժամանակակից բարձր տեխնոլոգիական, նորարարական մշակումներն ու պատրաստի լուծումները, նաև նպաստել Հայաստանի Հանրապետության ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումների իրականացմանը:

«ԱրմՀայՏեք-2016» ցուցահանդեսի շրջանակներում ցուցադրվում են նորագույն տեխնոլոգիական լուծումներ, օպտիկաէլեկտրոնային սարքեր, տվյալների փոխանցման համակարգեր, ժամանակակից սպառազինության նմուշներ, ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանումների հանդերձանք, սահմանների հսկման համակարգեր, անօդաչու թռչող սարքեր և այլն:

Հանրապետության Նախագահը շրջել է ցուցահանդեսում, ծանոթացել ներկայացված պաշտպանական տեխնոլոգիաներին, սպառազինության նորարարական մշակումներին և ռազմական տեխնիկային:

19441_b.jpg (1000×673)

19435_b.jpg (1000×763)

19439_b.jpg (1000×666)

19440_b.jpg (1000×666)

19438_b.jpg (1000×725)

19433_b.jpg (1000×712)

19436_b.jpg (1000×711)

19437_b.jpg (1000×825)


© armedia.am