2016 թվականի հունվարից Իտալիայում ապրում է ավելի քան 5 միլիոն ներգաղթյալ: Վիճակագրական տվյալներով՝ դա կազմում է երկրի բնակչության 8.3 տոկոսը:
Հետազոտությունը ցույց է տվել, որ օտարերկրյա աշխատողները երկրի տնտեսությունում ունենում են այնպիսի ներդրում, որը համադրելի է Fiat կոնցեռնի հետ: Ներգաղթյալները ֆինանսավորում են 640.000 թոշակառուի: Ընդ որում՝ Իտալիայում գտնվող միայն 100.000 ներգաղթյալ է ստանում թոշակ:
2015 թվականին աշխատանքային ներգաղթյալները երկրին բերել են 7 միլիարդ եվրոյի հարկ ու սոցիալական ապահովմանը՝ 11 միլիարդ եվրո: Ընդհանուր առմամբ նրանք երկրի ՀՆԱ-ին բերել են 126 միլիարդ եվրո կամ ՀՆԱ-ի՝ 8.8 տոկոսը: